Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժին
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
Կոդ՝ 08
Տեսակ՝ պայթյունատեխնիկական փորձաքննություններ
Ենթատեսակներ՝
08-01. Պայթուցիկ նյութերի, դրանց պայթյունի հետքերի և արգասիքների հետազոտություն
08-02. Ռազմամթերքների, պայթուցիկ սարքավորումների և դրանց պայթյունի հետքերի հետազոտություն
08-03. Վառոդների, հրագործական բաղադրությունների և դրանց այրման հետքերի հետազոտություն
Կոդ՝ 12.
Տեսակ՝ հրդեհատեխնիկական փորձաքննություններ
Ենթատեսակ՝
12-01. Հրդեհի տեխնոլոգիական, տեխնիկական, կազմակերպչական և այլ պատճառների, առաջացման պայմանների, ընթացքի բնույթի և նրա հետևանքների հետազոտություն
Կոդ՝ 28.
Տեսակ՝ պայթյունատեխնոլոգիական փորձաքննություններ (նախատեսվող)
Ենթատեսակ՝
28-01. Պայթյունի առաջացման տեխնիկական և կազմակերպչական պատճառների, պայմանների, ընթացքի բնույթի և դրա հետևանքների հետազոտություն
Պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժին բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
Պայթյունատեխնիկական փորձաքննություններ
Հետազոտման օբյեկտներ՝
- պայթուցիկ նյութեր և դրանց պայթյունի արգասիքներ,
- պայթուցիկ նյութեր պարունակող արտադրանքներ և դրանց մնացորդները գործարկումից հետո,
- պայթուցիկ նյութեր պարունակող արտադրանքների պայթյունի հետքեր։
Հետազոտման խնդիրները՝
- պայթյունի փաստի հաստատման, դեպքի վայրի իրավիճակի առարկաների վրա պայթյունային ազդեցության հետքերի բացահայտման, պայթյունի հետքերի տեղակայման և պայթյունից առաջացած ավերածությունների մասշտաբի, պայթված սարքավորման առանձին բեկորների, հանգույցների, դետալների և առարկաների հնարավոր պատկանելիության հաստատման խնդիրները,
- պայթած սարքավորման կառուցվածքի տեսակի պարզաբանման խնդիրներ՝ դրա պատկանելիությունը պայթյունատեխնիկական փորձաքննության առարկաների որոշակի խմբին՝ ռազմամթերքներին, պայթուցիկ սարքավորումներին և այլն, լիցքի նյութի տեսակի և զանգվածի, դրա պայթեցման եղանակի ու միջոցների, գործարկման եղանակի և այլ բնութագրերի,
- պայթյունի նախապատրաստման և իրականացման հանգամանքների, դրա իրական և հնարավոր հետևանքների (պայթյունի օջախի, տուժածների և իրավիճակի առանձին առարկաների հնարավոր գտնվելու վայրի, պայթյունի դեպքում վտանգավոր խոցման բնույթի և շառավղի, ինքնաբերական պայթյունի հնարավորության որոշում և այլն) պարզաբանմանն ուղղված խնդիրներ, ինչպես նաև այլ տեղերում այլ ժամանակ տեղի ունեցած պայթյունների նախապատրաստման և իրականացման համեմատական վերլուծություն: Այդ խմբին է դասվում նաև պայթյունատեխնիկ-փորձագետի եզրահանգումները պայթուցիկ սարքավորումն պատրաստող անձի մասնագիտական հմտությունների, որակավորման, հատուկ գիտելիքների բնագավառի և մակարդակի մասին:
Հրդեհատեխնիկական փորձաքննություններ
Հետազոտման օբյեկտներ՝
- հրդեհի ազդեցությանն ենթարկված և դրա ջերմային ներգործության վնասող գործոնների հետևանքով ձևափոխված ֆիզիկական օբյեկտը,
- տարաբնույթ առարկաները, մեքենաները և դրանց ընդհանրությունները,
- տարբեր նշանակության կառույցները և կոնստրուկցիաները,
- տարբեր նյութերի կամ առարկաների պահուստները (շինություններում կամ բաց տարածքում),
- բնության օբյեկտները՝ անտառները, գյուղատնտեսական ցանքատարածքները, հողի բուսածածկույթը և այլն,
- մարդիկ և կենդանիները, որոնք տուժել են հրդեհի ընթացքում ինչպես ջերմային ներգործությունից, այնպես էլ այրման արգասիքների թունավոր կամ մեկուսացնող գործողությունից։
Հետազոտության խնդիրները՝
- հրդեհի օջախի (այրման առաջացման առաջնային վայրի) պարզաբանումը,
- հրդեհի առաջացման պատճառի պարզաբանումը, որը ներառում է առաջնային բոցավառված նյութի, բոցավառման ջերմային էներգիայի աղբյուրի և պայմանների պարզաբանումը,
- հրդեհի տարածման ուղիների պարզաբանումը, հաշվի առնելով առաջնային բոցավառված առարկայի և այն շրջապատող առարկաների փոխտեղակայումը, առարկաների նյութերի հրդեհավտանգավոր հատկանիշները, այրման պրոցեսների և այրման գազանման արգասիքների ու այրման գոտուց արտանետվող շիկացած պինդ մասնիկների տարածման ջերմա- և գազադինամիկական առանձնահատկությունները, հրդեհաշիջմանը մասնակից մարդկանց գործողությունների և մեխանիզմների կամ դրանց համակարգերի, ինչպես նաև եղանակային և այլ գործոններ ներգործությունը հրդեհի տարածման վրա,
- հրդեհի տևողության պարզաբանումը,
- էլեկտրական ցանցի, սարքավորումների և սարքվածքների աշխատանքում վթարային ռեժիմների առնչության պարզաբանումը բռնկման բերած ջերմային աղբյուրի առաջացմանը,
- բոցավառմանը սարքավորումների և ագրեգատների առնչության պարզաբանումը, որոնք իրենց աշխատանքի ընթացքում օգտագործում կամ առաջացնում են բաց կրակ կամ ուժեղ տաքացրած գազեր, մետաղներ և այլն,
- հրդեհի առաջացմանը բերած կազմակերպատեխնիկական պատճառների պարզաբանումը՝ հրդեհի առաջացման հետ պատճառական կապի մեջ գտնվող անձանց գործողությունները կամ անգործությունը, հրդեհի արագ կամ սրընթաց տարածմանը նպաստող պայմանների ստեղծումը, հրդեհաշիջման աշխատանքների և վտանգավոր գոտուց մարդկանց տարհանման դժվարացումը կամ անհնարինությունը և այլն,
-մարդկանց գործողություններում հրդեհի առաջացման կազմակերպատեխնիկական պատճառի հետ կապված հրդեհային անվտանգության ապահովման պահանջներից շեղումների առկայության կամ բացակայության պարզաբանումը։
Պայթյունատեխնոլոգիական փորձաքննություններ (նախատեսվող)
Հետազոտության օբյեկտներ՝
- պայթյունի ներգործությանն ենթարկված և դրա վնասող գործոնների (հարվածող կամ սեղմման ալիք, փշրտող, բեկորային և ջերմային գործողություններ) հետևանքով ձևափոխված ֆիզիկական օբյեկտը,
- նյութերի ֆիզիկաքիմիական և պայթյունավտանգ հատկությունները,
- կառուցվածքները կամ սարքավորումները, որոնցում պահվում կամ շրջանառվում են պայթուցիկ նյութերը արտադրության և կիրառման փուլերում, ինչպես նաև պաշտպանության ոլորտի և լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկությունները, որտեղ վերջիններս օգտագործվում են,
- կառուցվածքները, մեքենաները, ագրեգատները և ցանցերը, որոնք օգտագործում կամ աշխատանքի ընթացքում ստեղծում են այրվող գազեր կամ պինդ նյութերի փոշիներ կամ հեղուկ այրվող նյութերի օդային կախույթներ, ինչպես նաև գազեր տեղափոխող կամ դրանցող բնակելի և արտադրական շինությունները սնուցող ձեռնարկությունները և արդյունաբերական համակարգերը, սննդամթերքների վերամշակման, կահույքի և տեքստիլ ձեռնարկությունները և դրանց տեխնոլոգիական հոսքագծերը և արտադրության այլ տեսակները,
- մեքենաները և ագրեգատները, որոնց իրանների մեջ պահվում, տեղափոխվում կամ շրջանառվում են բարձր ճնշման տակ սեղմված գազեր։
Հետազոտության խնդիրները՝
- պայթյունի էներգիայի արտանետման վայրի (որը հաճախ ավանդաբար անվանում են «պայթյունի էպիկենտրոնի») պարզաբանումը,
- պայթյունի բնույթի պարզաբանումը՝ «քիմիական», «ֆիզիկական» կամ «ֆիզիկաքիմիական»,
- պայթյունի տեխնիկական պատճառի պարզաբանումը։